շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանի ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի

Ռուսաստանի ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի

Ռուսաստանցի ռազմական բժիշկները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կետերում մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը:

 «Արևելյան ռազմական շրջանի բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Ստեփանակերտ քաղաքում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի»,-ասված է հաղորդագրությունում։  

Գերատեսչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի:

  • Կիսվել: