հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում թմրանյութ պահելու համար քաղաքացի է բերման ենթարկվել

Ստեփանակերտում թմրանյութ պահելու համար քաղաքացի է բերման ենթարկվել

Ապրիլի 26-ին Քրեական հետախուզության վարչությանը զեկուցագիր է ներկայացվել, որ թմրանյութ պահելու կասկածանքով նույն օրը ժամը 12։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղանքից ԱՀ ոստիականության ՔՀՎ է բերման ենթարկվել Հ.Խ.-ն (ծնված 1991թ.), ում անձնական խուզարկությամբ, տաբատի գրպանում հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված 0,10 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված թմրանյութի նմանվող բուսական զանգված, իսկ ավտոմեքենայի զննությամբ սրահում հայտնաբերվել է Հ. Խ.-ին պատկանող 18 թղթե փաթեթներում ընդհանուր 25,79 գրամ, պոլիէթիլենային տոպրակում՝ 49 գրամ նմանատիպ զանգված և 3 առանձին թիթեղյա տարաների մեջ ընդհանուր 57,87 գրամ քաշով շականակագույն գույնի թմրանյութի նմանվող զանգված:

Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից՝ նշելով, որ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է նաև 2 կաթուցիչ սև գույնի նստվածքով, որը պատկանում է նշված ավտոմեքենայի վարորդ Մ. Ա.-ին (ծնված 1988թ.)։

Փաստի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակում, Հ. Խ.-ի կողմից ժամանակավոր զբաղեցրած առանձնասենյակի զննությամբ հայտնաբերվել է 2 փաթեթներում ընդհանուր 1,41 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քրեական հետախուզության վարչությունը։

  • Կիսվել: