հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ռուսաստանի դեմ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները այնուամենայնիվ նոր հնարավորություններ են ստեղծում ՌԴ-ի և նրա դաշնակից երկրների համար. Դեսպան Կոպիրկին

Ռուսաստանի դեմ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները այնուամենայնիվ նոր հնարավորություններ են ստեղծում ՌԴ-ի և նրա դաշնակից երկրների համար. Դեսպան Կոպիրկին

Այսօր Ռուսաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական պատերազմ է իրականացվում ՝ ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի պահպանումը շարունակելու նպատակով։ Այս մասին «Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո ԵԱՏՄ զարգացման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը միշտ դեմ է հանդես է եկել որեւէ երկրի գերիշխանությանը` Մոսկվան կողմ է հարաբերությունների զարգացմանը փոխշահավետ սկզբունքների հիման վրա, բայց, ցավոք, նման գիծը չի ընդունվում արեւմտյան գործընկերների կողմից», - նկատել է դեսպանը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի դեմ քաղաքական եւ տնտեսական պատերազմը աշխարհում նոր փոփոխությունների կատալիզատոր է, որոնք հակասում են հեգեմոնիայի ամերիկյան մոդելին:

«Հատկանշական է, որ ԵԱՏՄ - ի ստեղծումը գրեթե համընկավ առաջին հակառուսական պատժամիջոցների հետ, այնուհետև սկսվեց կորոնավիրուսի պանդեմիան, բայց չնայած բոլոր խնդիրներին, ԵԱՏՄ-ն շարունակում է զարգանալ և ցույց տալ իր արդյունավետությունը», - ընդգծել է դիվանագետը:

Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ ներկայիս պատժամիջոցներն իրենց մասշտաբներով աննախադեպ են։ «Բայց այս իրավիճակը պետք է մեզ խթանի մեծ Եվրասիական գործընկերության շրջանակներում զուգակցման արագացմանը, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը», - նշեց Կոպիրկինը:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ԵՏՄ երկրների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը թելադրում են միասին մնալու և զարգանալու անհրաժեշտության ըմբռնումը:

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք ընդհանուր ջանքերով կկարողանանք հաղթահարել բոլոր խնդիրները և նույնիսկ ամրապնդվել։ Վստահ եմ, որ անհրաժեշտ լուծումներ կգտնվեն բոլոր ուղղություններով», - նշել է դիվանագետը։

Նրա կարծիքով ստեղծված իրավիճակը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, նաև նոր հնարավորություններ է ստեղծում եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների համար:

«Ոչ միայն տնտեսական, այլև ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած և գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար աշխարհի քաղաքական և տնտեսական ճարտարապետության մեջ: Եվ այս առնչությամբ կուզեի ասել, որ այս ամենը, Ռուսաստանի և մեր գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, նաև ստեղծում է նոր հնարավորություններ», - նշեց Ռուսաստանի դեսպանը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածության դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ:

«Ներկայիս պատժամիջոցներն, իհարկե, իրենց ծավալներով աննախադեպ են, բայց դա միաժամանակ նաև լավ խթան է առաջ շարժվելու, այդ թվում՝ սեփական արտադրանքը ավելացնելու համար: Ես նաև կարծում եմ, որ ներկա իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու Եվրասիական տնտեսական միության սերտաճումը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ», - ասում է Ռուսաստանի դեսպանը:

Ըստ ռուս դիվանագետի՝ այդ երկու խոշոր նախագծերի միջև ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով, այդ թվում այն մասնաճյուղերում, որտեղ նկատվում է գիտատեխնիկական առաջընթաց:

«Այդ առումով հատուկ արդիականություն է ստանում արդյունաբերական փոխգործակցությունը մեր պետությունների միջև: Ինչպես փորձագետներն են կարծում՝ այս հարցում անհրաժեշտ է մակրոտնտեսական կարգավորումների կիրառումը կառավարությունների կողմից, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին», - հավելեց Սերգեյ Կոպիրկինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: