կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք. ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է. Վանեցյան

Ռուսաստանի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք. ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է. Վանեցյան

Մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, և վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ նման «արձանագրումներ» մենք նախկինում էլ ենք տեսել, և, անշուշտ՝ կտեսնենք նաև ապագայում, եթե Հայաստանում շարունակեն իշխանության մնալ այս ուժերը:

«Ես Ձեզ հարց եմ տալիս՝ վստա՞հ եք, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ էին Մոսկվայի մտադրությունից՝ Ադրբեջանի հետ հռչակագիր ստորագրելու։ Անձամբ ես չունեմ վստահություն, որ Հայաստանին՝ որպես դաշնակից, տեղյակ են պահել, աշխատել, ներկայացրել իրավիճակը։ Ինչի՞ մասին է սա վկայում…

Եվ ասեմ ավելին՝ այս հանգամանքը ես շատ ավելի մտահոգիչ ու լուրջ եմ գնահատում, քան այն ամենը, ինչի մասին այսօր խոսվում է մեդիա դաշտում», - նշել է Վանեցյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ նույն այդ հռչակագիրն ինչ-որ իմաստով նաև զսպաշապիկի դեր կարող է խաղալ Ադրբեջանի՝ դեպի Թուրքիա ավելի մեծ սերտաճումը կանխելու տեսանկյունից, ինչը ևս կարևոր հանգամանք է:

  • Կիսվել: