երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև շփումները պարբերական բնույթ ունեն. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև շփումները պարբերական բնույթ ունեն. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումները պարբերական բնույթ ունեն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 
Նա հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են խոսել, շփումներ պարբերաբար տեղի են ունենում»:
 
Պեսկովն ընդգծել է, որ ապրիլին հրաժարական տալու մասին Փաշինյանի որոշումը որևէ կերպ ՌԴ նախագահի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չի առաջացրել:
 
 

  • Կիսվել: