երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը անձամբ է մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վիճակին

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը անձամբ է մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վիճակին

Հայաստանում մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը, հարձակվել է հայ ժողովրդի և եկեղեցու վրա։ Այս մասին news.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ այցելելիս ասել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ով Հայաստանի «Բաշխիչ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփականատերն է։

«Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և ժողովրդի կողքին, այս ամենում ունենալու եմ իմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական ուժերը և գործիչները չհաջողեն, մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամենին», - ընդգծել է Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ «ձևով» է մասնակցելու և ինչ է անելու։

Նշենք, որ վերջին շրջանում վարչապետ Փաշինյանը ձեռնամուխ է եղել եկեղեցականների շրջանում արատների վերհանմանը։ Նա, մասնավորապես, «պարզել է», որ որոշ կուսակրոն քահանաներ, այդ թվում և Ամենայն հայոց կաթողիկիսը իրականում կուսակրոն չեն և պահանջում է նրանց հեռացումը եկեղեցուց։

  • Կիսվել: