հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսական ուժերը փորձում են ուժեղացնել հարձակումները Դոնբասի շրջանում. Ստոլտենբերգ

Ռուսական ուժերը փորձում են ուժեղացնել հարձակումները Դոնբասի շրջանում. Ստոլտենբերգ

Այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Նա նշել է, որ հետախուզության տվյալների համաձայն՝ ռուսական ուժերը դուրս չեն բերվել, ինչպես խոստացել էին, այլ վերախմբավորվում են հետագա հարձակողական գործողությունների համար։

Ստոլտենբերգը, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսական ուժերը փորձում են վերախմբավորվել, լրացնել պաշարները և ուժեղացնել հարձակումները Դոնբասի շրջանում՛՛:

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է ճնշումները նաև Կիևի և այլ քաղաքների վրա։

 

 

  • Կիսվել: