ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական խաղաղապահ զորախումբը ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ ԼՂ–ի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում. Կոպիրկին

Ռուսական խաղաղապահ զորախումբը ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ ԼՂ–ի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում. Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով։
 
ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը, հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում՝ ամփոփելով հայ ռուսական հարբերություններում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն անցնող տարում։
 
Խոսելով երկկողմ տնտեսական համագործակցության մասին դեսպանը նշել է, որ դրանք դինամիկորեն զարգացել և ընդլայնվել են, ապրանքաշրջանառությունը աճել է, Իսկ ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը։
«Մեզ համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խորացել է փոխշահավետ համագործակցությունը»,– ասել է դեսպանը։
 
Կոպիրկինը բարձր է գնահատել Հայաստանի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ու հավելել, որ երկու երկրները նաև ակտիվ շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։
 
«Կյանքը ցուց է տվել, որ դա նպաստում է մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, իրենց ուժերի վստահության և ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ ու անհանգստացնող աշխարհում»,– ասել է Կոպիրկինը։
 
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը անցնող տարում բախվել են անվտանգության և պետականության լուրջ մարտահրավերների ու հստակ ցույց են տվել ռազմավարական դաշնակցային փոխգործակցության արդիականությունն ու պահանջարկը։
 
«Ռուսաստանը հենվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ նախաձեռնողականորեն և հաստատակամորեն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այն ակտիվ դեր է խաղացել լայնածավալ էսկալացիայի կանխման և Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը նպաստելու գործում»,– նշել է նա։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: