չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու: Այս մասին ասել էՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ  Թուրքիայի հայտարարած՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը դժվար թե հանգեցնի այնտեղ թուրքական ռազմաբազաների կառուցմանը: Համաձայնագրի իրականացումը, ըստ Զատուլինի,  կարող է հանգեցնել հակամարտության նոր բռնկման:

Նշենք, որ ավելի վաղ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև Շուշիում համաձայնագրի կնքմանը՝ Զատուլինն ասել էր, որ այդ քաղաքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին շատ մոտ, և, ամեն դեպքում, դա ցուցադրական գործողություն է:

Զատուլինը հավելել է. ՛՛Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրվող այդ կարգի համաձայնագրերն անտեսում են այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Էրդողանն ու Ալիևն ինչ որոշում էլ կայացնեն, առանց Արցախի հայկական բնակչության կարծիքի, այն թերի է լինելու՛՛:

Խոսելով այն մասին, թե որտեղ կարող են թուրքական ռազմաբազաներ տեղակայվել, իսկ որտեղ՝ ոչ՝ նա ասել է. ՛՛Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների տեղակայումը միանգամայն հավանական է: Բաքվին ոչ ոք չի կարող դա արգելել: Իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները, թուրքական ոչ մի ռազմաբազա չի կարող լինել՛՛:

  • Կիսվել: