շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում. Կոգոգին

Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում. Կոգոգին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս պահին շարունակում է մնալ «Ատոմ» Էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում։

Այս մասին ТАСС-ին հայտնել է «Ատոմ»-ի համաներդրող, «Կամազ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության  համագումարի շրջանակներում։

«(Խմբ.՝ Վարդանյանը) ցանկանում Էր դուրս գալ կազմից, առայժմ դուրս չի եկել, մնում է», - ասել Է նա։ «Կամա» ընկերությունը, որն զբաղվում է ավտոմեքենայի արտադրությամբ, հիմնադրվել է 2021 թվականի օգոստոսին։ Ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմել է 720 մլն ռուբլի, նախագծի հիմնական ներդրողներ են դարձել Սերգեյ Կոգոգինը և Ռուբեն Վարդանյանը։ 2022 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ նախագծին է միացել «Ռոսատոմը»: Ինչպես հավելել Է «Կամազ»-ի գլխավոր տնօրենը, «Ատոմ» ռուսական Էլեկրամեքենայի նախատիպը կարող Է մայիսին ցուցադրվել Kazan Summit համաժողովում:

  • Կիսվել: