ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբեն Հայրապետյանը կողմ է եղել Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուն

Ռուբեն Հայրապետյանը կողմ է եղել Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուն

Ով ուզում է դառնալ ՀՖՖ նախագահ, թող չդառնա, որովհետեւ այդպիսի անշնորհակալ աշխատանք չկա, հավաքականը հաղթում է, ասում են՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչը, հավաքականը պարտվում էր, աշխարհի ամենավատ մարդը Հայրապետյան Ռուբենն էր: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
 

«Իմ ամենասիրած խաղն էր, բայց հիմա հեռուստացույցով չեմ էլ ուզում նայել, երբ ֆուտբոլ է, որովհետեւ ֆուտբոլի երեսից ես այնքան եմ տուժել ու կորցրել։ Երբ հավաքականը պարտվեց, ասում են՝ 20 տարի քանդել են ֆուտբոլը, 3 օր հետո հավաքականը Մակեդոնիային հաղթում է, այսինքն՝ 3 օրվա քանդածը սարքեցին»,- ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանի նաև նշեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի ընտրվելուն կողմ է եղել, քանի որ մտածել է՝ այդ պաշտոնին պետք է լինի «ազդեցիկ» պետական պաշտոնյան.

«Ինչու եմ ուզել, որ Վանեցյանը լինի, որովհետեւ սիրելով ֆուտբոլը, մտածել եմ՝ թող լինի այնպիսի ուժեղ պաշտոն ունեցող պետական պաշտոնյա, որովհետեւ գիտեի ֆուտբոլի բարքերը։ Իրականում Արմեն Նիկողոսյան– Արմեն Մելիքբեկյան փոքրիկների զույգն է ղեկավարել Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ եղած շրջանում։

Ո՞ւմ են դրել գլխավոր մարզիչ, էն մարդուն, որը Ռոման Բերեզովսկիի, Հարություն Վարդանյանի, Սարգիս Հովսեփյանի ներկայությամբ ինձ զանգել է եւ ինձ 1 միլիոն դոլար փող էին առաջարկում՝ խաղը Հունաստանին ծախելու համար, ու այդ մարդուն Հունաստանի խաղին նրան դնում են երկրորդ մարզիչ՝ Երվանդ Սուքիասյանին։ Ձայնագրությունները մինչեւ հիմա պահում եմ, թե ինչպես էր ինձ փորձում կաշառել։ Վանեցյանը կարող էր չիմանալ, բայց Արմեն Նիկողոսյանն ու Արմենը Մելիքբեկյանը գիտեին։ Իմ ժամանակ էն մարդիկ, ովքեր մեղադրվել են տատալիզտրի մեջ, իմ կողմից խիստ պատժվել են, սկսած Գյումրիի ակումբի մարզիչներից, հիմա այդ մարդիկ ֆեդերացիայում շոկոլադի մեջ են»։

  • Կիսվել: