շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ես եմ իրենց մի գեղեցիկ օր պառկեցնելու ասֆալտին, ոտքերս մաքրեմ․ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության շենքից

Ես եմ իրենց մի գեղեցիկ օր պառկեցնելու ասֆալտին, ոտքերս մաքրեմ․ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության շենքից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ՀՀ ոստիկանության շենքից: Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր մոտ անօրինական զենք չեն հայտնաբերել:

«Հերթական կապիկությունն էր: Նրանք փորձում են ինձ վախեցնել. բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել: Ես եմ իրենց մի գեղեցիկ օր պառկեցնելու ասֆալտին, ոտքերս մաքրեմ իրենց վրա:  Զենք զինամթերք չեն հայտնաբերել, իմ մոտ կա 3 օրինական զենք: 2-ը որսորդական զենքեր են, մեկը իմ անվտանգության համար պահվող զենք է»,- ասաց նա:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։ 

  • Կիսվել: