երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աննա Վարդապետյանը չի կարա հանգիստ ապրի, ինքը կպել ա իմ երեխեքի. Հայրապետյան

Աննա Վարդապետյանը չի կարա հանգիստ ապրի, ինքը կպել ա իմ երեխեքի. Հայրապետյան

Աննա Վարդապետյանը չի կարա հանգիստ ապրի, ինքը կպել ա իմ երեխեքի։ Այս մասին «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։

«Ես ինֆորմացիա ունեմ, որ Աննա Վարդապետյանը փորձում է իրեն բուֆերային գոտի ստեղծի Լոնդոնում ու տեղափոխվի, հանգիստ ապրի, բայց ես խոստանում եմ՝ ինքը չի կարա հանգիստ ապրի, ինքը կպել ա իմ երեխեքին», -հայտարարել է Հայրապետյանը։

«Իրան թվում է ես էդքան կորած մարդ եմ, որ չեմ կարա իմ երեխեքին պաշտպանե՞մ, չարաչար սխալվում են, իրանք կպել են իմ երեխեքին ու ընտանիքին, անցել են բոլոր բարոյական նորմերը, կռիվ ունեք՝ իմ հետ տվեք, Աննա, աղջիկ ջան, գոնե ես գիտեմ դու ոնց ես կրթություն ստացել, ինչ միջոցներով, ես քո հորը լավ գիտեմ՝ ով ա եղել ինքը, ամենազարհուրելին գիտեք որն է, որ Աննա Վարդապետյանը համալսարանում դաս է տալիս, պատկերացնո՞ւմ եք դրա կրթածը, ի՞նչ է կրթում, ապագա հանցագործներ, որ էթան մարդկանց ճակատագրերի հետ խաղան ու համալսարանի ղեկավարությունն էսքանից հետո հանդուրժում է, որ Աննա Վարդապետյանն էսքանից հետո դաս տա իրենց երեխեքի՞ն, ի՞նչ է սովորեցնելու էդ աղջիկը», - նշել է ՀՖՖ նախկին նախագահը։
 

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե իր պաշտպանյալի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։

  • Կիսվել: