հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Ռուբեն Հայրապետյանն իր պատասխանը կզգա՝ ոչ միայն իր շորերի, այլ նաև իր ամբողջ մարմնի վրա. ԱԽ քարտուղար

Ռուբեն Հայրապետյանն իր պատասխանը կզգա՝ ոչ միայն իր շորերի, այլ նաև իր ամբողջ մարմնի վրա. ԱԽ քարտուղար

Անպատասխանատու հայտարարություն է, որի պատասխանը նա այլ ձևով կզգա, ոչ միայն իր շորերի, այլ նաև իր ամբողջ մարմնի վրա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ռուբեն Հայրապետյանի կողմից արված հայտարարության մասին, որ ինքը մի գեղեցիկ օր ոմանց պառկեցնելու է ասֆալտին ու կոշիկները մաքրի նրանց վրա:

Գրիգորյանը հայտարարեց, որ տարրական կոլտուրայի և տարրական էթիկա ունենալու բոլոր սկզբունքները խախտված են.

«Հասկանալի է, որ ոստիկանությունն իրեն թույլ չի տա պահել այնպես, ինչպես Ռուբեն Հայրապետյանն է իրեն պահում, որովհետև ոստիկանությունն իր գործառույթները կատարելիս սահմանափակված է օրենքներով։ Ռուբեն Հայրապետյանն իր պատասխանն այլ ձևով կզգա՝ ոչ միայն իր շորերի, այլ նաև իր ամբողջ մարմնի վրա»:

  • Կիսվել: