հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչի համար

Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչի համար

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, մեր տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ին հրավիրվել է ԱԱԾ, հայտնում է Yerevan Today-ը։

Պատճառը, ըստ երևույթին, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

Ճեպազրույցից հետո, Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։

Ռուբեն Հակոբյանը, մեր տեղեկություններով, ԱԱԾ կայցելի ժամը 14։00-ին։

Ստորև Ռուբեն Հակոբյանի՝ իր դեմ գործողությունների պատճառ դարձած ճեպազրույցը։

 

  • Կիսվել: