երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առողջ  ապրելակերպը` Կորոնավիրուսը  սատկացնող  միջոց․ Խաչիկ Ասրյան

Առողջ ապրելակերպը` Կորոնավիրուսը սատկացնող միջոց․ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը կորոնավիրուսի դեմ պայաքարելու համար առաջարկում է սպորտով զբաղվել։ Նա գրել է․
 
«Ընտանիքապա՛շտ Հայեր
Յուրաքանչյուր Հայի առողջությունը և անվտանգությունը գերարժեք է, քանզի ամեն Հայ մի մասն է Հայաստան աշխարհի և Հայոց պատմության։
 
Անհայտ հանգամանքներում ձևավորված և աշխարհով մեկ տարածված COVID-19-ը՝ Կորոնավիրուս ասվածը, չի կարող մեզ՝ հայերիս, ընկճել։ Վստա՛հ եղեք, որ ցանկացած վիրուսի դեմ հնարավոր է պայքարել, եթե առողջ ես, իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ, ինչի մեջ մտնում են ամենօրյա պարտադիր մարզումներն ու ճիշտ սննդակարգը։
Աստծո յուրաքանչյուր օրն, առավոտյան սառը ջրով լվացվելուց հետո, 15-30 րոպե տրամադրեք մարզումներին՝ արագ քայլ, թեթև վազք, նախավարժանք, ձգումներ, վարժություններ մարզասարքով և գանտելներով, կքանստում, պրես։
 
Հետևե՛ք Ձեր սննդակարգին և ունեցե՛ք սնվելու հստակ ռեժիմ, հրաժարվե՛ք ծխախոտից, ոգելից խմիչքներից և ավելի առողջ կլինեք»։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: