չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խաչիկ Ասրյանը շնորհավորում է Արշակ Կարապետյանին՝ Կուսակցության նախագահ ընտրվելու առթիվ

Խաչիկ Ասրյանը շնորհավորում է Արշակ Կարապետյանին՝ Կուսակցության նախագահ ընտրվելու առթիվ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհավորո՛ւմ է հայրենատեր գեներալ Արշակ Կարապետյանին՝ Կուսակցության նախագահ ընտրվելու առթիվ, ինչի կապակցությամբ հանդես է եկել շնորհավորական խոսքով, որը ներկայացնում ենք ստորև․
 
«Հայաստանում և Արցախում 15 տարիների ընթացքում 1․500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած, Հայաստանի 301 համայնքներում 301 մասնաճյուղեր հիմնադրած «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություններում անդամագրված 45․117 անդամների որոշմամբ՝ 2018 թվականի հունիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում հիմնադրված «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» ազգային – քրիստոնյա կուսակցության ղեկավար մարմնի՝ Նախագահության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ 30 տարուց ավել Հայոց հայրենիքին անբասիր ծառայություն մատուցած ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, հայրենատեր գեներալ Արշակ Կարապետյանին՝ «Համահայկական Ճակատ» նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրվելու առթիվ: 2020 թվականի 44-օրյա պատերազմի խայտառակ և ամոթալի պարտությունից հետո՝ Հայ ժողովուրդը գտնվում է հուսահատության և անտարբերության մեջ, քաղաքացիների զգալի մասը չի հավատում, որ այլևս հնարավոր է վերագտնել Հայի արժանապատվությունը և վերականգնել Հայաստանի (Հայոց հայրենիքի և Հայոց պետության) բարի համբավը: Հայաստանն ու Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած են բախտորոշ ճամփաբաժանի առաջ, երբ Հայաստանի գործող վարչապետ Փաշինյան Նիկոլը փորձում է Հայ ժողովրդին դարձնել Արևմուտքի ու Թուրքիայի ենթական ու սպասարկուն, մինչդեռ Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն ուզում է ունենալ արժանապատիվ և հզոր Հայաստան՝ ազգային և հայրենասեր իշխանությամբ:
 
Հայրենատե՛ր գեներալ Արշակ Հենզրիկի,
ի դեմս Ձեզ՝ Հայ ժողովուրդը տեսնում է Հայաստանին ու Հայոց պետությանը նվիրված պետական գործչի, ում խոսքին և գործին հավատում ու վստահում է:
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն ընդգրկվել է Ձեր առաջնորդությամբ ստեղծված «Համահայակական ճակատ» շարժման մեջ այն վստահությամբ, որ, շարժման մեջ գտնվող բոլոր ուժերի միասնությամբ, Հայաստանի իշխանությունից հեռացնելու ենք հայկական Արցախն Ադրբեջանին հանձնած, Հայաստանի թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցող Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին ու փրկելու, պաշտպանելու և հզորացնելու ենք մեր Սուրբ Հայաստանը (Հայոց հայրենիքն ու Հայոց պետությունը)։
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ Հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում Ոգի։
Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան»։

  • Կիսվել: