Արցախի նախագահն ընդունել է «Հայոց արծիվներ» ջոկատի անդամներին
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել «Հայոց արծիվներ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվող գործունեությունը երիտասարդ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման ուղղությամբ և երախտագիտություն հայտնել ազգի համար ծանր շրջափուլում հայրենիքին նեցուկ լինելու համար։
Խաչիկ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ «Հայոց արծիվներ»-ը ջանք չեն խնայելու Արցախի շուրջ հայությանը համախմբելու գաղափարի իրականացման և Արցախը կառուցելու ու շենացնելու գործին աջակցելու համար։
Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև անվտանգային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։