ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Փաստաբանական թիմի հայտարարության մեջ նշված է, որ բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

Մարտի 8-ից Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բուժում էր ստանում բժշկական կենտրոնում, որտեղ ըստ InfoPort-ի ունեցած տեղեկությունների նա ենթարկվել է սրտի ստենտավորման։

  • Կիսվել: