ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Հայաստանի երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս շարունակում է ստացիոնար բուժումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Կոնկրետ չգիտեմ՝ ինչ խնդիր է, բայց բժիշկների կողմից նշանակվել է ստացիոնար բուժում։ Իրականացվում են բժշկական ստուգումներ, և պարոն Քոչարյանը մի քանի օր բուժհիմնարկում կգտնվի ստացիոնար բուժման ներքո», - մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ուշ երեկոյան Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետև՝ բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նախնական շրջանում նրա մոտ ախտորոշել են ճնշման տատանում և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանզի այնտեղ է գտնվում ուղեղային հիվանդությունների կենտրոնը: Թե ստույգ ինչ ախտորոշում ունի Քոչարյանը երկու ԲԿ-երից էլ չեն հայտնում, բժիշկները նաև հրաժարվում են գնահատել նրա առողջական վիճակը:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը 2019-ի հունիսի 25-ից կալանքի տակ է։

  • Կիսվել: