երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին

Ռոբերտ Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին

Եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման տարիներին իր օրակարգում չուներ որևէ միավորման մեջ լինելու կամ միութենական պետություն ստեղծելու հարց, ապա այսօր, նա դժվարանում է պատասխանել այդ հարցին։

«Իմ պաշտոնավարման ընթացքում, երբ ձևավորվում էր Ռուսաստան-Բելոռուս միությունը, դա իմ օրակարգի հարցը չէր։ Այն, ինչ տեսնում եմ հիմա, իմ մոտ հարցեր է առաջացնում՝ իրոք մենք այս տեմպերով բավարար պետականաշինության ռեսուրս ունե՞նք Հայաստանում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանլով լրագրողնի հարցին, թե ընդդիմության որոշ գործիչներ պատերազմից հետո որպես ծանր վիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը, ինքը նույնպե՞ս այդպես է մտածում։

«Հիմա պատրաստ չեմ այդ հարցին միանշանակ պատասխանել։ Պետք է հասկանանք, թե մեր անկախությունն ինչքանով է վտանգված հիմա և ինչ հեռանկար կա։ Վերլուծության կարիք կա, միգուցե մասնագետների հետ մի կլոր սեղան կանենք և կփորձենք այս հարցի պատասխանները փնտրել։ Զուտ անվտանգության տեսանկյունից իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք։ Ըստ էության, ՀԱՊԿ-ը մեզ ոչ միայն չպաշտպանեց, այլ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների հետ ունի ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանը», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: