երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան

Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան

Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգոյանը:

«Այսօր նախագահ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է, արդեն երկրորդ անգամ նախագահ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, ուղղակի ուզում եմ շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ, և քանի որ ինքը չի սիրում երկար և ճոխ տեքստեր, մաղթանքի տեսքով ուղղակի ուզում եմ քաջ առողջություն մաղթել պարոն նախագահին։ Իրականում այս գործը քաղաքական և աշխարհաքաղաքական է, որի մասին ավելի հանգամանալից կխոսենք, բայց որպես արձանագրում ուզում եմ ասել հետևյալը՝ Արցախի չորս նախագահներից 3-ը այս պահին գտնվում են Բաքվի բանտում, իսկ նախագահ Քոչարյանը գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում:

Սրանք պատահական բաներ չեն, սա նշանակում է, որ այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Հարց է  առաջանում, հատկապես հետընտրական փուլում, երբ արդեն ձևավորված իշխանություն կա, ի՞նչ կարիք կա կալանքի տանել նախագահ Քոչարյանին: Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար՝ մասնավորապես Տիգրանաշենի հանձնման ադրբեջանական պահանջները, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մեկ օրում դարձավ Քյարքի, և պարզվեց, որ այն այլևս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս չէ, չնայած դրա համար որևէ իրավական հիմք չկա:

Հետևաբար պետք էր չեզոքացնել քաղաքական ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարներից մեկին՝ նախագահ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը տանել ամբողջությամբ թուրքական ենթակայության տակ, և դրա համար պետք է նաև թշնամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, ինչի նախանշանները մենք ամբողջությամբ տեսնում ենք, պետք է չեզոքացվեն մարդիկ, ովքեր ռացիոնալ միտք են հնչեցնում և ասում են, որ Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությանը որևէ բան չեն տալիս»,- նշել է Գրիգորյանը:

  • Կիսվել: