երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստ նշանակելը հուլիսի 7-ին ազդակներ ունի․ Ռուստամ Բադասյան

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստ նշանակելը հուլիսի 7-ին ազդակներ ունի․ Ռուստամ Բադասյան

Ռոբերտ Քոչարյանի գործով հարցի շուրջ անհապաղ նիստ հրավիրելը ու այն օրակարգ ներառելը ևս վկայում է, որ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտության մասին, այդ մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ըստ նախարարի, կասեցումից գործը հանել-վերանայելը շատ բնական է, բայց երբ անհապաղ նիստ է նշանակվում հուլիսի 7-ին՝ անհասկանալի է։

«Կա Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշում, դրանք պետք է թարգմանվեն, կողմերը պետք է հնարավորություն ունենան իրենց դիրքորոշումները ներկայացնել սահմանադրական դատարանին, կառավարությունը, Ազգային ժողովը․․․ և այս իրավիճակում նշանակել նիստ հուլիսի 7-ին ակնհայտորեն շատ լուրջ խնդրի մասին է վկայում։ Ինքնին հուլիսի 7-ին նշանակելը գործի քննությունը իր մեջ ազդակ է պարունակում, և դա լավ նորություն չէ անկախ դատական իշխանության տեսանկյունից», -հավելել է Բադասյանը։

  • Կիսվել: