հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության հատուկ ներկայացուցչի հետ

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության հատուկ ներկայացուցչի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ շվեյցարական նախագահության հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Մուրիել Պենըվերի հետ։
 
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ շվեյցարական նախագահության առաջնայնություններին և քննարկել ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման հեռանկարները։
 
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը։
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

  • Կիսվել: