շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌՀՄ-ում քննարկվել են հայերի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո Կամչատկայի երկրամասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

ՌՀՄ-ում քննարկվել են հայերի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո Կամչատկայի երկրամասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել Արա Աբրահամյանի և ՌՀՄ փոխնախագահների հանդիպումը ՌՀՄ Կամչատկայի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Արթուր Խաչատրյանի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքի գործունեությանը և հայերի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո Կամչատկայի երկրամասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
 
Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՌՀՄ Կամչատկայի բաժանմունքը սերտ կապի մեջ է տեղի իշխանությունների, իրավապահ մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ ՝ Կամչատկայում հակամարտությունները կանխելու նպատակով:
 
Արթուր Խաչատրյանը Արա Աբրահամյանին հրավիրել է այցելել Կամչատկայի մարզ։ ՌՀՄ նախագահն ընդունել է ՌՀՄ Կամչատկայի բաժանմունքի ղեկավարի հրավերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: