ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաշկիրիայում նախաքննական ստուգում է սկսել հայ աղջիկների մասին տեսանյութերից մեկի վերաբերյալ

Բաշկիրիայում նախաքննական ստուգում է սկսել հայ աղջիկների մասին տեսանյութերից մեկի վերաբերյալ

Բաշկիրիայի քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է սկսել հայ աղջիկների մասին համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի վերաբերյալ:
 
Բաշկորտոստանի քննչական կոմիտեն հայտարարել է 282-րդ հոդվածի 1-ին մասով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաեւ մարդկային արժանապատվության նվաստացում) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաքննական ստուգում սկսելու մասին ՝ համացանցում հայերի վերաբերյալ ատելություն սերմանող տեսանյութ հրապարակելու փաստով:
 
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ խոսքը մի տեսանյութի մասին է, որում հասարական գործիչ Ռամիլ Սաիտովան հարցնում է երիտասարդ հայուհիներին, թե երբվանից են այդքան հայեր հայտնվել Ուֆայում։
 
Տեսանյութը հայտնվել է Instagram-ի իր էջում, այնուհետեւ հեռացվել է, սակայն սոցցանցերի զգոն օգտատերերը պահպանել են այն:
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: