ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Կայացել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումը ՌՀՄ նախագահ, "Սոգլասիե" ՓԲԸ ղեկավար Արա Աբրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում ներմուծման փոխարինման ծրագրի շրջանակներում ՏՏ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:


Հիշեցնենք, որ Ա. Աբրահամյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը տարիներ շարունակ կազմակերպվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աջակցությամբ, այդ թվում ՝ Մանտուրովի և այդ գերատեսչության այլ ղեկավարների մասնակցությամբ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: