շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոլդովայի նախագահը հանդիպել է երկրի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Մոլդովայի նախագահը հանդիպել է երկրի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն աշխատանքային հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչ Գենադի Բաբայանի և Մոլդովայի ադրբեջանցիների կոնգրեսի ներկայացուցիչ Ֆեյրուզ Իսաևի հետ: Հանդիպմանը մասնակցել են նախագահի ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդական Սերգեյ Միշինը եւ միջէթնիկական հարաբերությունների գործակալության գլխավոր տնօրեն Ելենա Բելյակովան:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ Մոլդովայի Հանրապետությունը ընդհանուր խաղաղ տուն է բոլոր ժողովուրդների համար, որոնք գնահատում են Մոլդովայի ժողովրդի հյուրընկալությունն ու բարյացակամությունը: Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են ապագայում գործադրել բոլոր ջանքերը կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար ։

Դոդոնն իր հերթին նշել է, որ Մոլդովայի Հանրապետությունը չեզոք բազմազգ պետություն է, իսկ երկրի ղեկավարությունը կողմ է ազգամիջյան խաղաղության եւ համերաշխության պահպանմանը հասարակության մեջ, որտեղ բոլոր քաղաքացիները միասնական ժողովուրդ են կազմում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: