հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախագահ Սանդուին աջակցող կուսակցությունը

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախագահ Սանդուին աջակցող կուսակցությունը

Կիրակի Մոլդովայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ հաղթում է նախագահ Սանդուին աջակցող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 52,3%, 27,4%  կոմունիստների և սոցիալիստների բլոկը, 5,8%  Շոր կուսակցությունը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս տվյալների համաձայն՝ մնացած 18 կուսակցությունները և մեկ այլ ընտրական դաշինք չեն հաղթահարել շեմն ու չեն մտնում օրենսդիր մարմին: ԿԸՀ-ն և դիտորդները չեն հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո դրանք հաստատման կուղարկվեն երկրի Սահմանադրական դատարան:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում անցկացվեցին խորհրդարանի լուծարումից հետո, որը նախաձեռնել էր արևմտամետ քաղաքական գործիչ Մայա Սանդուն: Նա հաղթեց 2020-ի նախագահական ընտրություններում, և իր ծրագրի իրականացման համար նոր խորհրդարանի ու կառավարության աջակցության կարիքն ուներ:

  • Կիսվել: