հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռեալ  կյանքում փորձել են ճնշել մեզ ու հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի․ Արթուր Հովհաննիսյան

Ռեալ  կյանքում փորձել են ճնշել մեզ ու հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ-ն շարունակում  է քննարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Թեկնածուն հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն է:

ՔՊ խմբակցության պատգամավորները շարունակում են սուր ելույթներ ունենալ` անդրադառնալով Հարությունյանին:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսեց Հայկուհի Հարությունյանի հետ փակ հանդիպումից` նշելով, որ արտահոսք է եղել այդ հանդիպումից:

«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է, այլ գործիքներով են ռեալ  կյանքում փորձել ճնշել մեզ ու հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի»,- ասաց նա:

ՔՊ-ականը հայտարարեց, թե այսուհետ պետք չէ փորձել ասել տեքստեր, որոնք նմանվում են անարգանքի:

«Այդ դեպքում դուք արժանանալու եք համապատասխան վերաբերմունքի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա:

Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականներին, բայց ճնշուների մասին հարցը շրջանցեց:

  • Կիսվել: