հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ–ում ՀՀ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ

ՌԴ–ում ՀՀ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ

Մարտի 30-ին ք․Կրասնոդարում կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հանդիպումը։

Հանդիպմանը խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացման մասին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Կրասնոդարի երկրամասի առանձնահատուկ նշանակությունը։

Վաղարշակ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը վաղեմի բարեկամական կապեր ունի Կրասնոդարի երկրամասի հետ։ Երկրամասի հետ համագործակցության համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի նշանակալի դերին։

Զրույցի ընթացքում Վ․Հարությունյանն ու Վ․Կոնդրատևը քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։  

Երկուստեք ընդգծվել է, որ բոլոր բնագավառներում կուտակված ներուժն ընձեռում է նոր հնարավորություններ համագործակցության հետագա խորացման համար։

  • Կիսվել: