ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ օմբուդսմենը պատրաստ է ջանքեր ներդնել հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունը հարթելու հարցում

ՌԴ օմբուդսմենը պատրաստ է ջանքեր ներդնել հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունը հարթելու հարցում

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստ է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների հետ` հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունը հարթելու հարցում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի ծառայությունը։

 «Ես չափազանց անհանգստացած եմ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև անկարգություններից, որոնք հայտնի են դարձել 2020 թվականի հուլիսի 24-ին ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում», - ասել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը։

Մոսկալկովան նշել է, որ էթնիկ պատկանելության հիմքով ատելություն և ֆիզիկական բռնություն հրահրելը անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային գործողություններում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անդառնալի կորուստների:

«Ես հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում ծագած վեճերը լուծել իրավական մեխանիզմների շրջանակներում, ինչպես նաև պատրաստակամություն եմ հայտնում համագործակցել իմ գործընկերների հետ՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու իրենց հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու հարցում», - հավելել է Մոսկալկովան:

  • Կիսվել: