ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ն Սիրիայի, Իրանի եւ Թուրքիայի հետ համաձայնեցնում է խորհրդատվությունների ժամկետը. Բոգդանով

ՌԴ-ն Սիրիայի, Իրանի եւ Թուրքիայի հետ համաձայնեցնում է խորհրդատվությունների ժամկետը. Բոգդանով

ՌԴ-ն Սիրիայի, Իրանի եւ Թուրքիայի հետ համաձայնեցնում է արտաքին գործերի նախարարների մակարդակով գալիք քառակողմ խորհրդատվությունների ժամանակացույցը, առայժմ կոնկրետ ժամկետ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսական կողմն առաջարկել է Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպում կազմակերպել Մոսկվայում, Անկարան համաձայնել է առաջարկին։

«Մենք դեռ ոչինչ չէինք համաձայնեցրել, այնպես որ հետաձգելու բան չկա»,- պարզաբանել է Բոգդանովը։

Նա նշել է, որ խոսքը քառակողմ խորհրդատվությունների մասին է՝ փոխնախարարների մակարդակով, որոնց նպատակը արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպումն է։

«Մենք առաջնորդվում ենք այն մտադրությամբ, որ հանդիպումը պետք է կայանա՝ որքան արագ, այնքան լավ։ Բայց կան մեր գործընկերների աշխատանքային ժամանակացույցները՝ թե՛ սիրիացիների, թե՛ թուրքերի, թե՛ իրանցիների։ Առայժմ կոնկրետ ժամկետ չկա, կշարունակենք համաձայնեցնել»,- ասել է Բոգդանովը։

  • Կիսվել: