հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպելու ցանկությունը․ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար

ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպելու ցանկությունը․ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին:

Երկու երկրների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում:

  • Կիսվել: