շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան հետաքրքրված են ԼՂ-ի տնտեսության վերականգնմամբ. Լավրով

ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան հետաքրքրված են ԼՂ-ի տնտեսության վերականգնմամբ. Լավրով

Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ինչպես նաև այլ երկրներ հետաքրքրություն են դրսևորում Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնման հարցում: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լավրովը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք կասկածներ չունենք, որ Իրանը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն մասնակցելու է այն ջանքերին, որոնք բխում են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից:

Հաշվի առնելով դա՝ արդեն կան հատուկ ծրագրեր, փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է եռակողմ մեխանիզմ, որն առաջիկայում պետք է անցկացնի առաջին հանդիպումը: Բացի Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, կան շատ ցանկացողներ, որոնք ուզում են միանալ տնտեսության վերականգնմանը՛՛:

  • Կիսվել: