երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն Ադրբեջանին երեք մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում, բա մեզ նման ապաշնորհ չէիք, բա լուծեիք այդ հարցը. Փաշինյանը՝ Օհանյանին

ՌԴ-ն Ադրբեջանին երեք մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում, բա մեզ նման ապաշնորհ չէիք, բա լուծեիք այդ հարցը. Փաշինյանը՝ Օհանյանին

Գրել ենք, որ ՀԱՊԿ-ը, ՀՕՊ համակարգը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է ապահովեն մեր անվտանգությունը, բայց ՀԱՊԿ-ն ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու,  պայմանագիրը չի աշխատում: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Օրենքով սահմանված է, որ մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը պետք է միանա, բայց մեր հրամանով այն չի միացել, եւ այսպիսի բազմաթիվ պատմություններ: Հիմա կասեք՝ բա լավ քաղաքականություն վարեիք ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ, որ այդպես չլիներ: Ճիշտ եք ասում, բա դուք էլ այնպիսի լավ քաղաքականություն վարեիք, որ 2016-ի հունվարին բանակցային սեղանին չհայտնվեր այն փաթեթը, որը ժողովուրդը «թյուրիմացաբար» Լավրովի պլան է անվանում, որտեղ մի հատ մեծ հուշարձան է դրված ԼՂ կարգավիճակի  հարցի վրա, ընդ որում՝ այնպես, որ «ոչ ոք գլխի չընկնի»:

Բա վարեիք լավ քաղաքականություն, բա դուք պաշտպանության նախարար էիք, պարոն Օհանյան: Մեր ռազմավարական գործընկերը Ադրբեջանին երեք մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում: Բա այդպիսի ընտիր հարաբերություններ ունեիք, ոչ մի խնդիր չունեիք, մեզ նման ապաշնորհ չէիք, բա լուծեիք էդ հարցը: Մի հատ եկեք նայեն՝ 2013-2018-ին Հայաստանը ՌԴ-ից ինչ զենքեր է ստացել, Ադրբեջանը՝ ի՛նչ...

Ընդ որում, մեզ աշխարհում շատերը զենք չէին վաճառում, ասում էին՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, մենք ձեզ զենք չենք տա...»:

  • Կիսվել: