ՌԴ-ին հարցեր ունենք, բայց պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի՞ լինի, թե՞ դաշնակից. Ծառուկյան
Այո, Ռուսաստանին հարցեր ունենք, սպասում ենք պատասխանների, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի՞ լինի, թե՞ դաշնակից: Այս մասին ՛՛Կենտրոն՛՛-ին տված հարցազրույցում ասել է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իհարկե, Ռուսաստանը մեզ պետք է դաշնակից լինի, որ մենք կարողանանք մեր դաշնակցական կապերը ավելի ամրապնդել, զարգացնել, եւ դրանից հետո մենք պետք է ներկայացնենք մեր խնդիրը, պրոբլեմը, հարցը, մեր սպասելիքը, որ մեր դաշնակից պետությունը մեր կողքին պետք է լինի, որ մեր խնդիրները, մեր ծրագրերը, մեր սպասելիքները մենք իրականացնենք: Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ Արեւմուտքի:
Մեկը մյուսի հաշվին մենք չպիտի վատացնենք, մենք ամբողջ աշխարհի հետ իրավունք չունենք թշնամի դառնալու: Կարող ենք ճիշտ քաղաքականություն վարել եւ լինել կամուրջ, հիմնական հարցը սա պետք է լինի: Երբ մենք ամրագրենք մեր հարբերությունները Ռուսաստանի հետ որպես գործընկեր, այդ ժամանակ լավ կլինի ե՛ւ Հայստանի համար, ե՛ւ Ռուսաստանի՛՛:
Ծառուկյանի խոսքով՝ ամեն դեպքում, ցանկացած քայլ պետք է կատարել՝ հաշվի առնելով մեր պետության զարգացումն ու շահերը: