շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ-ի և Հայաստանի օրենսդիրների միջև հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա. Կարասին

ՌԴ-ի և Հայաստանի օրենսդիրների միջև հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա. Կարասին

Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ ձևաչափով, տեսակապով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի խորհրդարանը պատվիրակությունը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։ 

Պատասխանելով գործակալության հարցին, թե կա՞ն երկկողմանի հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրների միջև, Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսակապով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։

Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյոք խոսք կա՞ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, Կարասինն ընդգծել է.«Մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։

«Մենք մտածում ենք ապահովելու, որ մեր հարաբերությունները հագեցած լինեն իրական բովանդակությամբ և ակտիվ լինեն»,- նշել է նա։

Միաժամանակ Կարասինն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշումն ընկալվում է «ափսոսանքի զգացումով»։

«Նման որոշումը (ՀԱՊԿ ԽՎ չգալ-խմբ.) բնականաբար ափսոսանք է առաջացնում, մենք կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- եզրափակել է ռուս օրենսդիրը։

  • Կիսվել: