երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության հարցերով բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության հարցերով բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով

Անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը Ժնեւում նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Ժնեւում մեր դիվանագետներով եւ զինվորականներով ինքնաթիռ է վայրէջք կատարել, որոնց համար հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության հարցերի շուրջ ամերիկացիների հետ նեղ կազմով բանակցությունների առաջին փուլը։ Վաղը այս աշխատանքը կշարունակվի ավելի լայն ձեւաչափով։ Ըստ այդմ, նրանք երկու օր՝ հունվարի 9-ին եւ 10-ին, կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։

Ռուսաստանը անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ աշխատանքային տրամադրվածությամբ, նշել է Զախարովան։

  • Կիսվել: