չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ արտգործնախարարը կայցելի Երևան

ՌԴ արտգործնախարարը կայցելի Երևան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան:Այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:

«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին կոնտակտը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,- ասաց Լավրովը:

  • Կիսվել: