շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ՛՛կառուցողական եղանակով քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՛՛։

Շոշափվել են նաև տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

 

  • Կիսվել: