կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ փոխնախարարը ԱՊՀ երկրների դեսպանների հետ քննարկել է եվրասիական անվտանգության խնդիրները

ՌԴ ԱԳՆ փոխնախարարը ԱՊՀ երկրների դեսպանների հետ քննարկել է եվրասիական անվտանգության խնդիրները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի դեսպանությունների ղեկավարներին տեղեկացրել է ռազմաքաղաքական իրավիճակը Եվրոպայում եւ Եվրասիայում հօգուտ իրենց փոխելու՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի փորձերի պայմաններում անվտանգության միջազգային իրավական երաշխիքներ ապահովելու ռուսական առաջարկների մասին։ Այս մասն ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

՛՛Տեղի է ունեցել համաեվրոպական եւ եվրասիական անվտանգության խնդիրների հանգամանալից քննարկում։ Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները տեղեկացվել են միջազգային իրավական անվտանգության երաշխիքներ ապահովելու Ռուսաստանի առաջարկների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում եւ Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակը հօգուտ իրենց փոխելու փորձերը՛՛,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: