շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն Մինսկի խմբի երկրներին կոչ է արել պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում

ՌԴ ԱԳՆ-ն Մինսկի խմբի երկրներին կոչ է արել պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող գործողությունների առնչությամբ ցուցաբերել պատասխանատու մոտեցում ու խուսափել լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններից: Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմից կարևորվել է նաև, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել»,- ասված է հաղորդագրությունում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: