կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման և չի սպառնա երեք երկրների ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթների իրականացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացման, որը կարող է սպառնալ ստորագրված հայտարարության իրագործմանը»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

  • Կիսվել: