երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռազմագերիների պահումը չի նպաստում կողմերի միջև վստահության հաստատմանը. ֆինլանդացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ռազմագերիների պահումը չի նպաստում կողմերի միջև վստահության հաստատմանը. ֆինլանդացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ռազմագերիների պահումը չի նպաստում կողմերի միջև վստահության հաստատմանը: Այս մասին ԵԽԽՎ գարնանային լիագումար նիստում ասաց ֆինլանդացի պատգամավոր Կիմմո Կիլյունենը:

Նա առանձնացրեց իր խոսքով՝ երկու կարևոր պահ. ՛՛Բոլոր պահվող անձանց փոխանակումը հումանիտար իրավունքի, մարդասիրության հարց է: Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն: Այդ մասին փաստում է նաև եռակողմ հայտարարությունը: Այդ հարցը պետք է լիարժեք լուծվի, որպեսզի կարողանան անցնել վստահության հաստատմանը:

Եվս մեկ կարևոր հարց. դա մշակութային ժառանգությանն է առնչվում: Այդ տարածաշրջանը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ: Հուսով եմ, որ եկու կողմերը կկարողանան այնպես վարել վերակառուցման գործընթացը, որպեսզի պաշտպանեն մշակութային ժառանգութունը՛՛:

 

 

  • Կիսվել: