երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Քրեական գործերով չեն կարող վախեցնել. Ապարանի քաղաքապետի թեկնածու

Քրեական գործերով չեն կարող վախեցնել. Ապարանի քաղաքապետի թեկնածու

Քրեական գործերով չեն կարող վախեցնել, կեղծ շոու էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Կարեն Եղիազարյան՛՛ դաշինքը գլխավորող, դաշինքի՝ Ապարանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

Անդրադառնալով պնդմնաը, թե ինքը, գործող քաղաքապետ լինելով, վարչական ռեսուրս է կիրառել՝ նա ասաց. ՛՛Նման բան չկա, ով ինչ ուզում խոսում է, եթե ասում են, թող փաստերով հիմնավորեն՛՛:

Քաղաքապետը վստահեցրեց, որ  2017-ին ընտրվելուց հետո Ապարանում իրենց թիմը մեծածավալ աշխատանքներ է տարել:

Խոսելով իր շանսերի մասին՝ նա ասաց. ՛՛Շանսերը ժողովուրդը պիտի գնահատի, արդյունքները կերևան 20։00-ից հետո՛՛:

  • Կիսվել: