երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՔՊ-ում հույսը վերջինն է մեռնում․ «Հրապարակ»

ՔՊ-ում հույսը վերջինն է մեռնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպման արդյունքներից ՔՊ-ականները երեկ շոկի մեջ էին։ Նրանք միլիարդավոր դոլարների սպասելիքներ ունեին, բայց ընդամենը 350 մլն եվրոյի աջակցություն խոստացան, այն էլ՝ առաջիկա 4 տարում՝ գրանտների տեսքով։

ՔՊ-ականները «մանթրաժ» էին, որ Արեւմուտքը չգնահատեց իրենց նվիրումը եւ այն, որ տեւական ամիսներ իրենք 24/7 ռեժիմով քննադատում են Ռուսաստանին եւ Հայաստանի բոլոր մեղքերը բարդում ռազմավարական դաշնակցի վրա՝ 44-օրյա պատերազմից սկսած, վերջացրած Արցախի կորստով, եւ պատրաստ են, անտեսելով բոլոր վտանգները, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու նետվել Եվրոպայի գիրկը:

ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ իշխանական շրջանակներում միմյանց երեկ մխիթարում էին, թե գուցե Փաշինյանը ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչի մասին հրապարակային չեն ասում, դիցուք՝ մատակարարումներ բանակին: Եվ իրենք հույսը սրտներում սպասում են Փաշինյանին, որ հետ գա, հանդիպի իրենց եւ մանրամասներ պատմի` փարատելով իրենց հիասթափությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: