կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տան Պուտինի առաջարկած զինադադարի հայտարարությունը չստորագրելու համար. Իոաննիսյան

ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տան Պուտինի առաջարկած զինադադարի հայտարարությունը չստորագրելու համար. Իոաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, պետք է պատասխան տան անցյալ տարվա այս օրը (հոկտեմբերի 19-ին) Վլադիմի Պուտինի առաջարկած զինադադարի (Իլհամ Ալիևի լրացուցիչ պայմաններով հանդերձ) հայտարարությունը չստորագրելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը:

՛՛Այդ սխալ քայլի արդյունքում հազարից ավել երիտասարդ մահացավ, Հադրութի, Ասկերանի, Մարտունիի ու Շուշիի շրջանների մի շարք բնակավայրեր գրավվեցին ու 20 օր անց զինադադարը կնքվեց ավելի վատ պայմաններում։

Այդ որոշմանը կողմ արտահայտված/քվեարկած ՔՊ վարչության անդամներից յուրաքանչյուրը կրում է այդ պատասխանատվությունը։ Եվ այն, որ այս տարվա հունիսի 20-ին ժողովուրդը որոշեց, որ ՔՊ-ն չարյաց փոքրագույնն է, բնավ չի նշանակում, որ անցյալ տարվա հոկտեմբերի 19-ի պատմական սխալը ներվել է՛՛,-նշել է նա։

 

 

  • Կիսվել: