ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՔՊ-ն պարտվեց Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում՝ Սուրենավանում

ՔՊ-ն պարտվեց Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում՝ Սուրենավանում

Արարատի խոշորացված համայնքի Սսուրենավան գյուղում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Քաղպայմանագիրը պարտություն կրեց:

«Հզոր համայնք» կուսակցությունը, որի ավագանու ցուցակում էր նաեւ Սուրենավանի գործող համայնքապետ Կարո Կարապետյանը 60-ից ավել ձայներով առաջատարն է, այս ուժի օգտին 442 ընտրող է քվեարկել, ՔՊ-ի օգտին՝ 380, Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցության՝ 25, «Հանուն Հանրապետության»՝ 50 ընտրող, 15 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ Սուրենավանը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղն է,որտեղ պատգամավորը այսօր մասնակցել է նաեւ քվեարկությանը, համայնքի ընտրատարածքային հանձնաժողովն էլ ղեկավարում էր Աղազարյանի ավագ որդին:

 

  • Կիսվել: