շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔՊ-ՀՀԿ դաշինքը ստանձնել է Ջերմուկ համայնքի ֆեոդալական կառավարումը. Մեսրոպ Առաքելյան (լուսանկար)

ՔՊ-ՀՀԿ դաշինքը ստանձնել է Ջերմուկ համայնքի ֆեոդալական կառավարումը. Մեսրոպ Առաքելյան (լուսանկար)

ՔՊ-ՀՀԿ դաշինքը ստանձնել է Ջերմուկ համայնքի ֆեոդալական կառավարումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնդաիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հրապարակելով լուսանկար։

«Աշոտ Արսենյանը, նախկին քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հունիսին պատվով ավարտելով ՀՀԿ-ի ընտրություններին ծառայելը, անցել են հաջորդ իշխանությանը իրենց ծառայությունների մատուցմանը։

Վահագն Արսենյանի համար 95% ձայն հավաքելու մոլուցքը «բյուրեղյա» կենսագրությամբ անձանց և իրենց ընտանիքների անդամներին ոչ մի բանի առաջ չի կանգնեցնում։

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների նկատմամբ գրեթե ամեն օր հնչում են սպառնալիքներ, որոնց միացել են նաև նաև Ջերմուկի հյուրանոցների տնօրենները։

Արդյունքում մեր թիմից մոտ տասը հոգի ստիպված ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, ոմանք էլ չընդգրկվեցին ցուցակում։

Նման գործելաոճը անպատասխան չի մնալու ոչ այսօր, առավել ևս ոչ էլ ապագայում։ Մենք կկորցնենք մի քանի տոկոս ձայն, կունանանք մի քանի մանդատ պակաս, բայց դա չի խանգարելու Ջերմուկը ազատել տեղական ֆեոդալներից։

Հ.Գ. Նկարում՝ Աշոտ Արսենյանը, նախկին քաղաքապետը, քաղաքապետի ՔՊ թեկնածուն 06.06.2021թ. նախընտրական քարոզչության ժամանակ»։

  • Կիսվել: